«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն անցնում է հասարակական լսումների փուլ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն անցնում է հասարակական լսումների փուլ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը ՏՄՊՊՀ-ը  պատրաստվում է ներկայացնել շահագրգիռ կողմերին: Տնտեսական մրցակցության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործման նպատակով Օերնքում առաջարկվող փոփոխություններին ծանոթանալու ու նաեւ սեփական առաջարկություններն անելու հնարավորություն կունենան գործարարներն ու սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:



Շահագրգիռ կողմերրի հետ համատեղ քննարկումների արդյունքում ստացված առաջարկներով հարստացած օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Հասարակական լսումների շարքի առաջին հանդիպումը գործարար հատվածի ներկայացուցիչների հետ կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, «Սիլ» հյուրանոցային համալիրում: ՏՄՊՊՀ-ն ակնկալում է նաեւ ԶԼՄ-ների  ակտիվ մասնակցությունը: