Օմբուդսմենի կոնսուլտացիաները Վենետիկի հանձնաժողովի հետ

Օմբուդսմենի կոնսուլտացիաները Վենետիկի հանձնաժողովի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հանդիպել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոն Գրանատայի հետ: Օմբուդսմենը նրա հետ քննարկել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մշակած նոր օրինագիծը, որն ավարտական փուլում է եւ շուտով փորձաքննության կուղարկվի: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներն արդեն ժամանել են Երեւան՝ տեղում ծանոթանալու եւ քննարկելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Այցի շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան ոչ  միայն օրինագծի հեղինակի, այլեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծից բացի, հանձնաժողովին է ուղարկվել նաեւ վերջիններիս առաջարկությունները: