Ազատագրական շարժումը տոռերիզմ են համարում

Ազատագրական շարժումը տոռերիզմ են համարում
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհամ Պոլուխովը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որը Ադրբեջանին մեղադրել է տեռորիստական գործունեության մեջ: «Ցանկանում եմ հիշեցնել Հայաստանի արտգործնախարարին, որ մինչ օրս Հայաստանի քաղաքական հաստատությունների մի մասի ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են»,- ասել է նա: Ղարաբաղի ազատագրական շարժումը եւս ադրբեջանցու համար տեռորիստական գործունեություն է ընդդեմ Ադրբեջանի:



Պոլուխովը հայտարարել է, որ Էդվարդ Նալբանդյանը բարոյական իրավունք չունի Ադրբեջանին տեռորիզմի մեջ մեղադրելու համար: Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն էր արել Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի սպանության կապակցությամբ էր. «Այս ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են եւ հետո սպանում»: