Տիմոշենկոյին կձերբակալե՞ն

Տիմոշենկոյին կձերբակալե՞ն
Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն գերմանական «Frankfurter Allgemeine» թերթին տված հարցազրույցում ասել է, թե իր տեղեկություններով, Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը իշխանությունից հրահանգ է ստացել իրեն ձերբակալելու վերաբերյալ: Նա նույնիսկ իր ձերբակալության հստակ ժամկետն է նշել. «Հրահանգված է մինչեւ 2011 թվականի ապրիլն ինձ բանտ նստեցնել»,- ասել է նախկին վարչապետը: Նա նաեւ նշել է, որ իշխանությունն այդպիսով չի կարողանա վախեցնել իրեն. «Ես կմնամ երկրում եւ ոչ մի տեղ չեմ փախչի»: Երկրի անվտանգության ծառայության մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Տիմոշենկոյի հայտարարությունը: