Մոսկվան ու Լոնդոնը փորձելու են բարելավել հարաբերությունները

Մոսկվան ու Լոնդոնը փորձելու են բարելավել հարաբերությունները
Այսօր իր ռուս գործընկերոջ հրավերէվ Ռուսաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը, որին ընդունելու է նաեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, չնայած արարողակարգով դա կարող էր նաեւ տեղի չունենալ: Փորձագետներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Բրիտանիան փորձում են բարելավել վերջին շրջանում որոշակի լարվածության փուլ մտած հարաբերությունները:








Հյեգի այցելությունն իրոք պատմական նշանակություն ունի, քանի որ Բրիտանիայի արտգործնախարարներն այնքան հաճախ չեն հյուրընկալվում Մոսկվայում, որքան ԵԽ–ի իրենց պաշտոնակիցները։ Ի սկզբանե դրա պատճառը Մոսկվայի դժգոհությունն էր՝ Բորիս Բերեզովսկուն և Ահմեդ Զաքաևին քաղաքական ապաստան տրամադրելու կապակցությամբ։ Այնուհետև 2006 թ. Բրիտանիայի քաղաքացի և ՊԱԿ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվիենկոյի մահն էր, որը վրա էր հասել ռադիոկատիվ նյութով՝ պոլոնիումով թունավորվելու արդյունքում։




Բրիտանիայի թագավորական դատախազությունը Լիտվիենկոյի սպանության մեջ կասկածում է ՊԱԿ մեկ ուրիշ նախկին աշխատակցի՝ ներկայումս Պետական դումայում Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Լուգովոյին։ Կարելի է ասել, որ Լոնդոնի՝ Լուգովոյին հանձնելու պահանջից և Մոսկվայի մերժումից էլ սկսվեց վերջին 20 տարիների ընթացքում ամենաբարդ շրջանը Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների մեջ։