Եվրոպայում սովորող ադրբեջանցի երիտասարդները սպառնացել են ինտերնետում տեղադրել Ալիևին վարկաբեկող փաստեր

Եվրոպայում սովորող ադրբեջանցի երիտասարդները սպառնացել են ինտերնետում տեղադրել Ալիևին վարկաբեկող փաստեր
Եվրոպայի ադրբեջանցիների խորհրդի մի խումբ երիտասարդներ պահանջել են Ադրբեջանի իշխանություններից վերջ տալ ընդդիմության սևացման քարոզչական գործընթացին: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը: Հասարակական այս կառույցի հայտարարության համաձայն,  երիտասարդ ակտիվիստները ադրբեջանի իշխանություններից պահանջում են ընդդիմադիր դաշինքի հասցեին «սև PR» անցկացնել: Մասնավորապես ուսանողները պահանջել են իշխանություններից անընդունելի և անցանկալի անհատների օգտագործումը, որոնց շարքին են դասվում, ըստ ուսանողների, Հաֆիզ Գաջիևը, Ահադ Աբիևը, Էտիբար Հուսեյնովը:



Աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները սկսել են արգելափակել էլեկտրոնային կայքեր, որոնք երգիծանքով են ներկայացնում Իլհամ Ալիևին և կառավարության այլ անդամների: «Պահանջում ենք իշխանություններից քաղաքական մրցակցության մեջ պահպանել բարոյականությունը, իսկ եթե այդ պահանջը չկատարվի, ապա մենք ինտերնետում կտեղադրենք Իլհամ Ալիևին, նրա ընտանիքին և իշխանության այլ ներկայացուցիչներին վարկաբեկող լուսանկարներ և տեսանյութեր»,- ասված է հասարակական կազմակերպության հայտարարության մեջ:



panorama.am