Ֆուտբոլիստը դատապարտվել է մանկապղծության համար

Ֆուտբոլիստը դատապարտվել է մանկապղծության համար
Խորհրդային Միության ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Յարեմչուկը դատապարտվել է մանկապղծության համար: Ըստ մեղադրանքի` ֆուտբոլիստը իր տուն է հրավիրել 13-ամյա աշակերտուհիների եւ ստիպել նրանց իր հետ օրալ սեքսով զբաղվել դրամական պարգեւատրման դիմաց: 48-ամյա Իվան Յարեմչուկը նախ հերքել է իրեն առաջադրվող մեղադրանքը` նշելով, որ ինքը «սիրում է աղջիկներին, բայց ողջամիտ սահմաններում»: Սակայն քննչական մարմնի գործադրած ճնշման արդյունքում լիովին ընդունել է իր մեղքը: