Ինդոնեզական երկու ցեղեր կռվել են ռինգտոնի պատճառով

Ինդոնեզական երկու ցեղեր կռվել են ռինգտոնի պատճառով
Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 հոգու` ազգային հողի վրա ընդհարումների կասկածանքով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը ինդոնեզիական երկու ցեղերի ներկայացուցիչներ զենքերով հարձակվել են իրար վրա: Ընդհարման պատճառ է դարձել հեռախոսի զանգի համար նախատեսված մեղեդին: Ըստ գործակալության տվյալների, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Ջայամպուր քաղաքում: Վամեն ցեղի մի քանի հարյուր ներկայացուցիչներ սկսել են  ավերածություններ անել քաղաքում այն բանից հետո, երբ իմացել են, որ Յոկա ցեղի մի ներկայացուցիչ որպես ռինգտոն օգտագործում է իրենց համար վիրավորական մեղեդի:



Արդյունքում քաղաքի 23 տուն և 12 մեքենա այրվել է, 56 շինությունների հասցվել է տարբեր չափի վնաս: Միևնույն ժամանակ, ըստ ոստիկանության, մասնակիցներից որևէ մեկը մնասվածք չի ստացել: Երեք ձերբակալվածները ենթադրաբար այն մարդիկ են, ովքեր հորինել են այդ մեղեդիները: Ոստիկանությունից հայտնել են, որ այդ մեղեդին իրենից ներկայացնում է ռեգի ոճի երաժշտություն` վիրավորական տեքստով: