«Ժառանգության» մոտ չստացվեց

«Ժառանգության» մոտ չստացվեց
«Ժառանգություն» կուսակցությունը ուրբաթ օրը Կապանում պետք է հիմներ իր մարզային կառույցը։ Սակայն ծրագիրն ընթացքում փոխվել է։ Ասում են՝ պատճառն այն է, որ տեղական կառույցի ղեկավարի թեկնածու Արթուր Ղազարյանը հրաժարվել է։  Ղազարյանը «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատուն է, հակաուրանյան շարժման նախաձեռնողներից։ Ասում են, նա նույնիսկ վիճաբանել է «Ժառանգության» անդամների հետ, որոնք Կապան էին ժամանել։ Սակայն Ղազարյանը հերքեց դա՝ ասելով, որ ինքն էությամբ  ընդդիմադիր է. «Ես ՀԱԿ-ի հետ էլ կլինեմ, «Ժառանգության», ինչու չէ՝ նաեւ Դաշնակցության հետ»: