Շերն ափսոսում է, որ մերժել է Էլվիս Փրեսլիին

Շերն ափսոսում է, որ մերժել է Էլվիս Փրեսլիին
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը խոստովանել է, որ տարիներ առաջ ռոք լեգենդ Էլվիս Փրեսլին իրեն ժամադրության է հրավիրել, որից ինքը հրաժարվել է: «Ես իսկապես ափսոսում եմ, որ չեմ գնացել այդ ժամադրությանը»,- ասել է 64-ամյա աստղը: Երիտասարդ տարիներին Շերը մշտապես եղել է տղամարդկանց ուշադրության կենտրոնում, նրա զուգընկերների ցուցակում բազմաթիվ հանրահայտ դերասաններ ու երգիչներ կան, այդ թվում` Վել Կիլմերն ու Թոմ Կրուզը, սակայն արդեն հասուն տարիքում երգչուհին վերագնահատում է իր ընտրյալներին եւ նրանց, ում մերժել է: