Ռուսական ինքնաթիռները դադարեցրել են ճապոնաամերիկյան զորավարժությունները

Ռուսական ինքնաթիռները դադարեցրել են ճապոնաամերիկյան զորավարժությունները
Տոկիոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եսիտո Սենգոկուն հայտնել է, որ ԱՄՆ եւ Ճապոնիայի համատեղ զորավարժությունները Ճապոնական ծովում ընդհատվել են երկու ռուսական ռազմական ինքնաթիռների հայտնվելու պատճառով: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով, ռուսական երկու Իլ-38 ինքնաթիռներ տարբեր ուղղություններից մուտք են գործել ճապորանաամերիկյան զորավարժությունների անցկացման գոտի եւ այնտեղ են գտնվել մի քանի ժամ: Նրանց որսալու նպատակով ուղարկվել են Ֆ-15 կործանիչներ: