Արդարադատության նախարարն էլ պաշտոնանկ արվեց

Արդարադատության նախարարն էլ պաշտոնանկ արվեց
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը օրվա ընթացքում տեղի ունեցած միակ կադրային լուրջ տեղաշարժը չէ եղել: Իր պաշտոնը լքել է նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Մանրամասներ այն մասին` դա տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, թե ներկայացված հրաժարականի արդյունքում, այս պահի դրությամբ դեռ հայտնի չեն: