«Ամերիաբանկի» արձագանքը

«Ամերիաբանկի» արձագանքը
«Հրապարակի» դեկտեմբերի 8-ի համարում ես, որպես քաղաքացի, իմ դժգոհությունն էի հայտնել 2010 թվականին Հայաստանի լավագույն բանկ ճանաչված «Ամերիաբանկի» սպասարկման որակից: Դեկտեմբերի 13-ին ինձ զանգահարեցին «Ամերիաբանկից» եւ տեղեկացրին, որ թերթում արտահայտած դժգոհությունները բավականին լուրջ քննության են առնվել եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվել իրավիճակը շտկելու համար:



Պարզվում է՝ բանկի յուրաքանչյուր հաճախորդ ունի իրեն կցված մենեջերը, որին պետք է դիմի խնդիրներ առաջանալու դեպքում: Սակայն ես միայն երեկ տեղեկացա մենեջերի առկայության մասին: Բանկից նաեւ հայտնեցին, որ իրենք ուշադրություն են դարձնում ոչ միայն մամուլին, այլեւ հաճախորդների արտահայտած բոլոր դժգոհություններին:



Արման ՂԱՐԻԲՅԱՆ