Բժիշկներն առաջին անգամ բուժել են ՄԻԱՎ վարակակրի

Բժիշկներն առաջին անգամ բուժել են ՄԻԱՎ վարակակրի
Գերմանացի բժիշկները ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն են կատարել, որի հետևանքով ՄԻԱՎ վարակը վորջնականապես վերացել է: ՄԻԱՎ-ից անհավանական ապաքինումը գերմանացի բժիշկները արձանագրել են այն բանից հետո, երբ հիվանդին փոխպատվաստել են CCR5-Δ32 գենետիկ մուտացիայով ողնուղեղ: Վիրահատությունից 38 ամիս անց հիվանդի օրգանիզմում իմունաանբարարարության նշաններ չեն հայտնաբերել, հայտնում է «Московский комсомолец»-ը:



Ապաքինված երջանիկը ԱՄՆ քաղաքացի Թիմոտի Բրաունն է, ով այս պահին բնակվում է Գերմանիայում: Նրա ախտորոշումը լեյկեմիան է եղել, որը դարձել  վիրահատության պատճառ: Այս եղանակը ավելի էֆեկտիվ է այն ժամանակ, երբ ՄԻԱՎ վարակվածը զուգահեռաբար ունենում է արյան քաղծկեղ, որը առանց ողնուղեղի փոխպատվաստման հնարավոր չէ բուժել: