Մոտիկ տեղում կաշխատեն

Մոտիկ տեղում կաշխատեն
Չնայած ՀՀ իշխանության շրջանակներից լուրեր են տարածվում, թե իշխանությունը որոշել է կամ նպատակ ունի օլիգարխներին չանցկացնել ապագա խորհրդարան, ՀՀ խոշոր գործարարներն ակտիվ նախապատրաստվում են ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի պարենային ապրանքների հիմնական ներկրող Սամվել Ալեքսանյանը վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի իր պահեստների ու «Երեւան սիթի» խանութի աշխատողներին տեղեկացրել է, որ այլ համայնքների բնակիչ հանդիսացող աշխատակիցները տեղափոխվելու են մյուս խանութներ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում աշխատանքի են ընդունվելու նոր աշխատակիցներ, ովքեր կլինեն տվյալ համայնքի բնակիչներ:



Նաեւ ասել է, որ պատրաստվում է մեծամասնական ընտրությունների, եւ ընտրություններում իրեն անհրաժեշտ է իր համայնքի բնակիչների աջակցությունը: «Մենք ոչ մեկին չենք հանում, ընդամենը տեղերն ենք փոխում, որ մարդը տրանսպորտի ծախս չանի»,- մեզ հետ հեռախոսազրույցում երեկ ասաց Սամվել Ալեքսանյանը: Ընտրություններին նախապատրաստվելու առիթով էլ  Ալեքսանյանն ասաց. «Չէ, չէ, նման բան չկա, ազիզ ջան»: