Ֆիլմ «Օդնոկլասնիկի»-ի մասին

Ֆիլմ «Օդնոկլասնիկի»-ի մասին
Ռուսաստանում պատրաստվում են պատմության մեջ առաջին անգամ ինտերակտիվ ֆիլմ նկարահանել այդ երկրում ամենապոպուլյար «Օդնոկլասնիկի.ռու» կայքի մասին: Աշխատանքներն իրականացնում են «Худяков Production», «Art Pictures» ընկերությունները եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքը: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու են կայքի օգտվողները, որոնց կազմակերպիչներն առաջարկել են ուղարկել ֆիլմի սցենարի տարբերակներ:



Սցենարի հեղինակները պետք է ներկայացնեն հետեւյալ իրավիճակը. ինչ կլիներ, եթե կայքի ներսում ծավալվող վիրտուալ իրադարձություններն իրականություն դառնային: Սցենարները ներկայացնելուց հետո անցկացվելու է քվեարկություն, որպեսզի ընտրվի լավագույնը: Հաղթող սցենարի ընտրությանը ներգրավվելու են նաեւ փորձագետները: Նկարահանումներն իրականացվելու են ԱՄՆ-ում, որին մասնակցելու է նաեւ սցենարի հեղինակը: Ֆիլմի նկարահանմանը կմասնակցեն նաեւ կայքից օգտվող այլ քաղաքացիներ, որոնք հաջողությամբ կանցնեն քասթինգը: