Կանայք պաշտպանում են մանկապիղծին

Կանայք պաշտպանում են մանկապիղծին
Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը մամուլի փոքրիկ հաղթանակներից կարելի է համարել: Մանկապիղծի դեմ պայքարը սկսելիս մենք չգիտեինք, որ գործը նման ընթացք կստանա: Հնարավոր է՝ գործը փակեին եւ դեռ մանկապիղծը մեզ դատի տար ու մեծ գումարներ պահանջեր: Առավել եւս, որ Ախթալայի բնակիչները, չնայած այս մասին վաղուց եւ ամենալավը գիտեին, սակայն պաշտպանում էին իրենց «բարերարին»: Հենց երեկ Ախթալայի կանայք՝ թվով 41 հոգի, նամակ են գրել ու ստորագրել՝ ի պաշտպանություն մանկապիղծի: