Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների՞

Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների՞
Խոսելով կոալիցիոն նոր հուշագրի մասին՝ ՍԴՀԿ առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանն ասել է՝ իշխանությունների այսօրվա կեցվածքը  հուշում է, որ «նրանք այնքան էլ ինքնավստահ չեն գալիք ընտրություններում իշխանությունը պահպանելու գործում»: «Իշխանություններն ավելի տեսանելի են համարում արտահերթ ընտրությունները եւ շատ արագ փորձում են պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան ընդդիմությունը»,-նշել է նա՝ բացատրելով նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ նոր հուշագիրը միայն հստակեցրել է, «որ ժողովուրդը լինի կողմնորոշված, որովհետեւ շարքային կուսակցականների մոտ տարաձայնություններ նկատվում էին»: