Ֆուտբոլ

Ֆուտբոլ
Եվ այսպես, մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի հերթական առաջնությունը: Առաջին երկու խաղերը տեղի ունեցան  մարտի 5-ին: «Միկա»-«Շիրակ» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:



Սակայն հաշիվը կարող էր այլ լինել, եթե «Միկան» իրացներ 11 մետրանոց հարվածը: «Շիրակի» դարպասապահ Լոգվինովը կարողացավ ետ մղել այն:  «Արարատ»-«Բանանց» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղն անցավ «Բանանցի» առավելությամբ: Արդեն 3-րդ րոպեին նրանք կարող էին առաջ անցնել, սակայն չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածը: Իրադարձությունները զարգացան խաղի անմիջապես վերջում: 82-րդ րոպեին Նորայր Գյոզալյանն առաջ մղեց «Բանանցին», սակայն պահանջվեց ընդամենը մեկ րոպե, որպեսզի Արա Հովհաննիսյանը հավասարեցնի հաշիվը` 1:1:



Հաջող է խաղում Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի առաջին օրը նրանք հաղթեցին Ֆարերյան կղզիների հավաքականին` 1:0: Իսկ երկրորդ խաղում ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը վրացուհիների հետ` 0:0: Այժմ մեր աղջիկներն ունեն 4 միավոր եւ իրենց խմբում գլխավորում են աղյուսակը: Վերջին խաղում նրանք խաղալու են տանտերերի` Մալթայի ֆուտբոլիստուհիների հետ: Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղերին մասնակցելու իրավունք են ստանում խմբում հաղթած թիմերը: