Թուրքիայից ապրանք բերելու գործը վերահսկում է Սաշիկ Սարգսյանը

Թուրքիայից ապրանք բերելու գործը վերահսկում է Սաշիկ Սարգսյանը
Թուրքիայից հագուստ ներկրող առեւտրականներից մեկը պատմեց, որ անցած ամիս իրենք ապրանք են գնել եւ հանձնել բեռնափոխադրող ընկերություններին, սակայն այն ինքնաթիռը, որը պետք է բերեր իրենց բեռները, եկել է դատարկ:



Ավելի շուտ՝ իրենց բեռների փոխարեն բերել է 3,5 տոննա բեռ, որը պատկանել է մեկ անձի: Իրենք չնայած չեն կարողացել պարզել, թե ով է այդքան մեծ խմբաքանակով ապրանք բերում Թուրքիայից, սակայն տեսել են, որ նշված բեռը եղել է կանաչ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, որը հավանաբար պայմանական նշան է եղել: Թուրքիայից հագուստ բերելով ապրող ընտանիքները շատ անհանգստացել են այս փաստից եւ կարծում են, որ ինչ-որ մեկը փորձում է այս բիզնեսն էլ մենաշնորհի կարգով նվաճել: Այդ դեպքում իրենք կզրկվեն հացից: Ինչ վերաբերում է մեկ կիլոգրամ բեռի դիմաց 4 դոլար վարձին, որը սպառնում էին դարձնել 8 դոլար, ապա այժմ թեեւ այն 6 դոլար է դարձել, սակայն ասում են՝ շուտով էլի է թանկանալու: Առեւտրականները նաեւ պնդում էին, որ այդ գումարները եւ ընդհանրապես՝ Թուրքիայից ապրանք բերելու գործը վերահսկում է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը: