Միկա Բաղդասարովը տեղափոխո՞ւմ է բիզնեսը

Միկա Բաղդասարովը տեղափոխո՞ւմ է բիզնեսը
Շրջանառվող տեղեկություններով՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը մասնակի տեղափոխում է բիզնեսը Հայաստանից:



Ըստ որոշ տեղեկությունների, նա հանել է իր օդանավերի մի մասը Հայաստանից՝ տեղափոխելով Լեհաստան եւ Կիպրոս: Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք պարոն Բաղդասարովին, ով, իր խոսքերով, «գուբերնատորի մոտ էր», թերեւս Ռուսաստանում, սակայն չկարողացանք պարզել, թե որ գուբերնիայում: Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Դուք Ձեր բիզնեսը տեղափոխում եք Հայաստանից, Բաղդասարովը հայտարարեց. «Ոչ, տակովը նետու: Ոչինչ չենք փոխում: Հայաստանում մնում ենք, բացի դրանից, բիզնես ենք դնում այլ երկրներում»: «Այսինքն ճի՞շտ է, որ Կիպրոսում եւ Լեհաստանում բիզնես եք դնում» հարցին Բաղդասարովը հայտարարեց. «Չէ, չէ»: Թե որտեղ է բիզնես սկսում՝ չպատասխանեց. «Էտո կոմերչեսկայա տայնա»: