ՎՏԲ-ն է խաբո՞ւմ, թե՞ սոցնախարարությունը

ՎՏԲ-ն է խաբո՞ւմ, թե՞ սոցնախարարությունը
Այս քանի օրը հեռուստատեսությամբ գովազդը մեզ ասում է, որ թոշակները, ինչպես նաեւ պլաստիկ քարտերն ամեն րոպե, ցանկացած ժամանակ կարող ենք ստանալ «ՎՏԲ բանկից»:



Այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ մենք լսում ենք այդ գովազդը, եւ ինչպես երեւում է՝ խաբվեցինք: Զանգահարում եմ սոցապ, ասում են՝ դեռ մեզ չեն ուղարկել, զանգում եմ «ՎՏԲ բանկ», ասում են՝ ցուցակները դեռ չենք ստացել: Հիմա ես թոշակառու եմ եւ նախարարին հարց եմ տալիս՝ «հիմա մենք ի՞նչ անենք: Որտեղի՞ց ստանանք մեր փողերը»: Ես հիվանդ մարդ են, բժշկի պիտի գնայի, բայց չեմ կարողանում: Նույնիսկ հաց չենք կարողանում առնենք: Ամեն օր խաբում են՝ ասելով, թե այսօր կստանաք, վաղը կստանաք: Ինչո՞ւ են խաբում մեզ, առանց այդ էլ ծանր վիճակում ենք: Նախարարը հայտարարեց, թե բոլորն ազատ կարող են գնալ եւ ստանալ թոշակները: Ինչ «ազատ», թող գնան-տեսնեն բանկի դիմաց ինչքան խեղճ ու կրակ մարդ կա հավաքված: Այս իշխանավորներն ամոթ չունեն: Իրենք իրենց գումարները որտեղից ասես հայթայթում են, իսկ խեղճ թոշակառուին գցում դռնեդուռ: Ի՞նչ անենք, ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից:



Ռուդոլֆ ՍԻՄՈՆՅԱՆ, թոշակառու