«Կյանքի գինը» հեռուստասերիալի դերասանն ավտովթարի է ենթարկվել

«Կյանքի գինը» հեռուստասերիալի դերասանն ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ վաղ առավոտյան, ավտովթարի է ենթարկվել «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերը մարմնավորող դերասան Աշոտ Մաթեւոսյանը:



Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 06:45-ի սահմաններում՝ Մյասնիկյան պողոտայում` Բելաջիո ռեստորանային համալիրից վերեւ:



Դերասանը, չկարողանալով կառավարել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին: Ըստ լուրերի՝ նա եղել է հարբած վիճակում:



Վթարի հետեւանքով Աշոտ Մաթեւոսյանը եւ մեքենայի մյուս երկու ուղեւորները՝ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



Վերջինիս վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ծանր է նաեւ «Կյանքի գինը» հեռուստասերիալի դերասան Աշոտ Մաթեւոսյանի վիճակը: