Հյուսիսային պողոտայի բնակելի շենքի սեփականատերը փոխվել է

Հյուսիսային պողոտայի բնակելի շենքի սեփականատերը փոխվել է
Մեր հավաստի տեղեկություններով, փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռեւս չբնակեցված բնակելի շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:



Վերջերս նա, ասում են, ֆինանսական խնդիրներ ունի եւ այս շենքը, որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր-գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին: Թեեւ չի բացառվում, որ սա ընդամենը ինչ-որ պարտքի դիմաց է փոխանցել: