Համագործակցված պայքար «Հրապարակի» դեմ

Համագործակցված պայքար «Հրապարակի» դեմ
Ոստիկանության քննչական վարչությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել եւ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Հրապարակի» խմբագրության վրա հարձակում գործած անձը, որ խանգարել է մեր աշխատանքը, սեռական հայհոյանքներ տեղացել, բաժակներ կոտրել, քաշքշել լրագրողներին, սպառնացել ու անիծել, վնաս պատճառել գլխավոր խմբագրին, կարող է անպատիժ մնալ: Փաստորեն, Ալիկ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը համագործակցված պայքարում են «Հրապարակի» դեմ: Մենք այլ ատյաններում (դատախազություն, դատարան) բողոքարկելու ենք այդ որոշումը եւ պարզելու ենք մամուլի դեմ պայքարողների ամբողջական ցանկը: