Պետավտոտեսուչները ծեծել են լրագրողին

Հետագայում պետավտոտեսուչները նման վարքը բացատրել են նրանով, թե իբր կինը պատրաստվում էր խուսափել պատասխանատվությունից` փախչելով հանցագործության վայրից: Ազգությամբ ղրղզ Ազիմային կալանավորել են եւ ազատ արձակել միայն այն ժամանակ, երբ նրա ամուսինը զանգահարել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովին, ով իր հերթին զանգահարել է ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրենց իրավունքները չարաշահած ավտոտեսուչները, ամենայն հավանականությամբ, պատասխանատվության կենթարկվեն, քանի որ դեպքը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ալեքսեյ Պետրենկոն եւս հետամուտ է լինելու, որպեսզի իր երրորդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ավտոտեսուչները պատասխանատվության ենթարկվեն:
Նշենք, որ չորս երեխաների մայր, գործարար Ազիմա Աբդումամինովան երեք բարձրագույն կրթություն է ստացել եւ նախկինում աշխատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար:
Կարծիքներ