Ռիո դե Ժանեյրոյին սարսափելի համաճարակ է սպառնում

Ռիո դե Ժանեյրոյին սարսափելի համաճարակ է սպառնում
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդու Պաէսը հայտարարել է, որ քաղաքի սանիտարական ծառայություններն աշխատում են հատուկ պատրաստականության ռեժիմով: Քաղաքապետի խոսքերով` մահացու վտանգ ներկայացնող հիվանդությունը աննախադեպ է պատմության մեջ: Համաճարակաբանները համաճարակի կտրուկ աճ են կանխատեսում արդեն դեկտեմբերին, երբ հարավային կիսագնդում ամառ սկսվի:  Քաղաքում ստեղծվել է Դենգեի տարածման մոնիտորինգի և կանխարգելման միջոցների օպերատիվ շտաբ, գործում են շարժական բուժկետեր: Մինչև 2012-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում սանիտարական ծառայողների թիվը կկրկնապատկվի: Քաղաքային իշխանությունները վարակումից նախապահպանության և Ռիո դե Ժանեյրոյում Դենգե տենդի տարածման դեմ պայքարի ծրագրի արժեքը մոտ 42 մլն բրազիլական ռեալ են գնահատում (($26,4 մլն):



2008թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում արձանագրվել է պատմության մեջ Դենգե տենդի ամենախոշոր համաճարակը: 6 ամսվա ընթացքում նույնանուն նահանգում 162 հազար հիվանդության դեպք է գրանցվել, որոնցից 123-ը մահացու ելք են ունեցել: Դենգե տենդի տարածմանը նպաստող հիմնական գործոնը, մասնագետների պնդմամբ, ամառային սեզոնին բաց երկնքի տակ անձրևաջրերի կուտակումներն են: Ճահճացած ջուրը  Aedes Aegypti հիվանդության հիմնական բացիլակիր մոծակի բազմացման միջավայր է:



Դենգե տենդը սուր վարակիչ հիվանդություն է: Բրազիլիա է բերվել XIX դարում ասիացի բնիկների կողմից: 1950-ականներին, արդյունավետ սանիտարական միջոցների շնորհիվ, հաջողվեց արմատախիլ անել հիվանդությունը, սակայն 80-ականներին վարակը կրկին տարածվեց: Դենգե տենդի դեմ պատվաստանյութ չկա: Այս հիվանդությունը աշխարհի արևադարձային շրջաններում տարեկան հազարավոր կյանքեր է խլում: