Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 16-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 16-ի համարում

Ուժայինները՝ ժողովրդի մեջ. կառավարության երեկվա նիստից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուզված էր, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտական էր տրամադրված:



Դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին բարձր լարման էլեկտրասյուներն են  տեղափոխում. պարզվում է՝ անհատ անձի կամքով դրանք մոտ 700 մետր տեղափոխվում են, քանի որ նրա հողամասին են խանգարում:



«Սահմանադրությունը չի ասում ունեցվածքն ինչպիսին է եւ դրանով տարբերակում մարդու տեսակը…: Ասում է, որ եկել ես պատգամավոր, պատգամավոր պիտի աշխատես…»,-ասում է Գալուստ Սահակյանն ու հիշեցնում, որ «Լենինն արդեն մեռել ա»:





Էդիկ Անդրեասյանն էլ ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս Լենին կարդալ. հեղափոխությունը սկսելուց առաջ բոլշեւիկները քնած չէին, իսկ ՀԱԿ-ը քնում եւ քնում է:



Ինչո՞վ են զբաղված մամուլի ակումբները. «Արմատը» գրաքննում է իր հյուրերի ասածներն ու վախենում «արմատախիլ» լինելուց:



Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի. Արմանը չնայած ցանկություն չուներ խոսել այս թեմայով, բայց եւ որոշ դիտարկումներ է արել Սոնա Ադամյանին:



«Կարապետյան Կարենին դիտարկում են մարդ, որն ունի շատ փող, բայց երբեք չեն մտածել, որ նա, 16 տարի գտնվելով քաղաքականության մեջ, կարողացել է իր քաղաքական գործունեությամբ ազդել երկրի կայունության վրա»,- ասում է ԱԺ պատգամավորներից մեկը:



Աշխատել «արծիվ Խաչիկի» նման, վարչական դատարանի նախագահի պաշտոնից դեպի ԿԸՀ նախագահ եւ այլ հետաքրքիր  բազմաթիվ լուրեր, հոդվածներ «Հրապարակի» սեպտեմբերի 16-ի համարում: