Մյասնիկյան պողոտան անանցանելի է դարձել. ստուգվում են բոլոր մեքենաները

Մյասնիկյան պողոտան անանցանելի է դարձել. ստուգվում են բոլոր մեքենաները
Այսօր առավոտվանից ոստիկանությունը փակել է Մյասնիկյան պողոտան, եւ ստուգվում են բոլոր մեքենաները: Ինչպես փոխանցում է մեր թղթակից Արմեն Դավթյանը դեպքի վայրից, մեքենաները խցանման մեջ են հայտնվել, իսկ պողոտան գրեթե անանցանելի է: Նման խցանման պատճառն այն է, որ սպանություն է տեղի ունեցել, եւ ոստիկանները փնտրում են հանցագործներին: Ոստիկանների կողմից նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։