Հանքավայրի շահագործումը կարող է աղետալի լինել Տաթեւի վանական համալիրի համար. «Խոսքի իրավունք»

Հանքավայրի շահագործումը կարող է աղետալի լինել Տաթեւի վանական համալիրի համար. «Խոսքի իրավունք»

Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը: Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:  

Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու:



Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը:



Խոսքի իրավումք միավորում