Գեյերի թեման ակտուալ է Հայաստանում

Գեյերի թեման ակտուալ է Հայաստանում
Հետաքրքրական է, որ այս մասին բարձրաձայնում է ոչ թե ՀՀ պաշտոնյաներից կամ իրավապաշտպաններից որեւէ մեկը, այլ եվրոպացի փորձագետը: Այսօր Երեւանում սկսված մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզն է անդրադարձել միասեռականների թեմային` ասելով, թե գեյերի թեման շատ ակտուալ է Հայաստանում:



«Շատ խորհրդարաններ չեն ուզում որեւէ օրենք ընդունել հատուկ գեյերի համար, որովհետեւ խորհրդարանականներից շատերը գեյեր չեն»,- հայտարարել է Դելետրոզը: Թե որտեղից է նա նման տեղեկատվություն տնօրինում ՀՀ պատգամավորների մասին` բանախոսը չի նշել:



Նա կարեւորել է այն հասարակական կազմակերպությունների դերը, որոնք փորձում են պաշտպանել միասեռականների իրավունքները: