Հայաստանն ու Մոնակոն

Հայաստանն ու Մոնակոն
Երեկ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանն իր հավատարմագիրն է  հանձնել Մոնակոյի իշխանին` Ալբերտ Երկրորդին` համատեղության կարգով ստանձնելով ՀՀ դեսպանի պարտականություններն այդ երկրում: Սա մի երկիր է, որ զբաղեցնում է ընդամենը 2 քառ. կմ տարածք, եւ մի ծայրից մյուսը քայլելու համար մի օր էլ չի պահանջվի: Դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ երկկողմ հարաբերություններ կարող է զարգացնել հավերժական գեղեցկության, հարստության ու հրապուրանքի այդ թագավորության հետ, որի անունն է Մոնակո: