Մեկը «կատոկում» է, մյուսը՝ հիշեցնում
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, օրերս անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը եւ մարզպետի հավանական թեկնածու Անդրանիկ Նիկողոսյանին, որը հանդես է գալիս որպես Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ, ակնարկել էր, որ «Անդոյին կատոկ կանի, ո՞վ ա նրան ճանաչում»: Երեկ մեր թերթում կարդալով Լոնդիկի ասածը` Անդրանիկ Նիկողոսյանն իր բլոգում պատասխանել է նրան. «Արարատի մարզի ճանապարհներն անմխիթար վիճակում են, եթե մարզպետը կատոկելու այդքան մեծ հնարավորություններ ունի, թող զբաղվի ճանապարհների բարեկարգմամբ»: Նկատենք, որ Արարատի մարզպետն այժմ Դարակերտ գյուղում ասֆալտի գործարան է կառուցում ու շանսեր ունի եւ կատոկելու, եւ ճանապարհներն ասֆալտապատելու:
Կարծիքներ