Վթար Թումանյան եւ Մաշտոց խաչմերուկում

Վթար Թումանյան եւ Մաշտոց խաչմերուկում
Այսօր՝ վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, մայրաքաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով «Մերսեդես»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: