Հովիկ Աբրահամյանի նկարն էլ փակցվեց

Հովիկ Աբրահամյանի նկարն էլ փակցվեց
Ազգային ժողովի երրորդ հարկի միջանցքի պատերին փակցված են Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում աշխատած բոլոր նախկին ԱԺ նախագահների լուսանկարները: Երեկ այդ շարքում արդեն փակցվել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի նկարը` որպես 2008-2011 թթ. ՀՀ ԱԺ նախագահ: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակահատվածն ԱԺ-ում արդեն  պատմություն է: Չգիտես ինչու, նրա լուսանկարը չափերով ավելի փոքր է, քան ԱԺ մյուս նախագահներինը: