Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 15-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 15-ի համարում
Պարզվում է` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ապտակելուց բացի գիտությամբ էլ է զբաղվում, վերջինս պատրաստվում է  դառնալ պատմական գիտությունների թեկնածու:



Արտաշատի «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրը, Արտաշատի շուկան, շուկայի հարեւանությամբ գտնվող հանրախանութը… ցանկը երկար է: Այս ամենը եւ գումարած էլի մի քանի «Օբյեկտներ» նախկին ոստիկանապետին չեն պատկանում: Ոստիկանապետի չունեցած բիզնեսը հայտնաբերել է Ավետիս Բաբաջանյանը:



«Հրապարակին» չեն դադարում գրել ու բողոքել այն մարդիկ, ովքեր տուժել են փաստաբան Արթուր Գրիգորյանից: Խոսքը «Հրապարակին» ընթերցողների մեկնաբանությունների համար դատի տված եւ 18 միլոն դրամ պահանջող փաստաբանի մասին է:



«Ամեն օր սպասում ենք, որ ամուսինս տուն կմտնի»,-  ասում է գրեթե մեկ տարի առաջ անհետացած, շրջիկ տարադրամ փոխանակող Նվեր Զաքարյանի կինը: Մեկ տարի է  անցել, սակայն նա դեռ չի վերադարձել:



Եթե Վենետիկում լվացքները ճոճվում են ջրերի վրա ու քսվում ջրանցքներով անցնող գոնդոլավորների մազերին, մեզ մոտ նրանք միշտ անհասանելի բարձր են թվում կամ անխուսափելի մատչելի: Արամ Պաչյանին այս անգամ ոգեշնչել է ոչ ավել ոչ պակաս «լվացքը»:



«Չեմ հիշում», «կոնկրետ օրը չեմ կարա ասեմ», «չեմ իմանում», «ահագին ժամանակ ա անցել՝ չեմ կարա կոնկրետ ասեմ»: Գործով առանցքային վկա Արման Մնացականյանը ոչինչ չի հիշում:  Շարունակվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:



Այս եւ այլ հետաքրքիր լուրեր եւ հոդվածներ կարդացեք «Հրապարակի» դեկտեմբերի 15-ի համարում: