Մինչեւ Նոր տարի նեղանալ չկա

Մինչեւ Նոր տարի նեղանալ չկա
Իրավաբանական խորհրդատվություն



- Ներողություն, իմ եւ քաղաքացի B-ի միջեւ խիստ անբարյացակամ հարաբերություններ են ձեւավորվել, ի՞նչ անեմ:



- Այդ վիճակից ելքեր շատ կան, բայց ես ձեզ ցույց կտամ ամենահեշտը: Ուրեմն, մոտենում եք քաղաքացի B-ին, գոռգոռում եք, ազատություն եք տալիս ձեր երեւակայությանը, լեզվին, ոտքերին ու ձեռքերին եւ վերջում մեկ անգամ ապտակում եք, լսեցի՞ք՝ մեկ անգամ:



- Լսեցի, բայց դատի կտա ախր…



- Չի տա, արդեն չի տա…



Նոր քաղաքապետ` նոր աշխատաոճ



Կարեն Կարապետյանը, եթե հիշում եք, բացօթյա առեւտրականներին եւ դժբախտ կրպակատերերին չէր ընդունում: Ավելին, ոստիկանությունը ցուցարարներին քաղաքապետարանի մայթից «տեղափոխում» էր դիմացի մայթ: Էլ ողբ, էլ հառաչանք…



Այ, Տարոն Մարգարյանն ուրիշ է: Ընդունել է Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ցույցի մասնակիցներին ու մի բան էլ խոստացել հաշվի առնել նրանց պահանջները:



Տարոսը բոլոր բողոքավորներին:



Էդիկ Անդրեասյան