Ռուբեն Հայրապետյանը կամ պիտի բանավիճի կամ ներողություն խնդրի

Ռուբեն Հայրապետյանը կամ պիտի բանավիճի կամ ներողություն խնդրի
Թիվ 1 ընտրատարածքի պատգամավարության թեկնածու Գայանե Առուստամյանի պատասխանը իր մրցակցին` Ռուբեն Հայրապետյանին:



Ես իհարկե վստահ եմ, որ Ռուբեն Հայրապետյանը վախեցել է գալ ինձ հետ բանավիճելու, քանի որ ինքն էլ գիտի, որ հաստատ պարտվելու է, որովհետեւ չունի ոչ համարժեք բառապաշար եւ ոչ էլ քաղաքական հասունություն եւ հենց այդ պատճառով է մրցակից թեկնածուի կին լինելու հանգամանքը վկայակոչել որպես խուսափելու պատրվակ: Ռուբեն Հայրապետյանը եթե ինչ-որ հեռավոր պատկերացումներ ունի օրենքների եւ իրավունքների մասին, պարտավոր է ինձ հետ բանավիճել` օրենքով սահմանված կարգով եւ այն օենքների պահանջով, որոնք որպես ժողովրդավարական երկիր հորջորջվող Հայաստանի նախագահացու, ամեն վայրկյան վկայակոչում է նրա կուսակցապետը` Սերժիկ Սարգսյանը: Այլապես Ռուբեն Հայրապետյանի պատասխանն ինձ գնահատում եմ որպես վիրավորանք, թեկնածուի եւ կնոջ իրավունքների ոտնահարում, եւ պահանջում, որ նա ինձանեց ներողություն խնդրի հրապարակավ, ինչպես հրապարակավ հայտարարել է, որ ես իրեն կարող եմ ճանկռել եւ այլ այլն:



Ինչ վերաբերվում է ամբողջ ՀԱԿ առաջին տասնյակին, բացառությամբ իր ընկեր Արամ Սարգսյանի, միաժամանակ բանավեճի հրավիրելու` նրա մեծամտությանը, ապա սա արդեն ակնհայտ ցինիզմ է մտավոր շատ համեստ կարողություններ ունեցող այն հանրապետականի համար, որը ամիսներ շարունակ հայտարարում է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը եւ պնդում, որ Խորհրդարանն իր տեղը չէ, եւ տեղում ապացուցում, որ իր կամքը գռոշի արժեք չունի, քանի որ հլու կատարում է իր կուսակցապետի կամքը: