Facebook-ը նաև վնասում է

Facebook-ը նաև վնասում է
Ավստալիայի Քվիսլենդ նահանգի երկու բնակիչ տուգանվել են մոտ 1000 դոլարով տեղի Sea World զվարճանքների համալիրից Դիրկա անունով պինգվինին գողանալու համար:



Գողերն ընդունել են իրենց մեղքը, սակայն նկատել, որ չարակամություն չեն ունեցել, ուղղակի ալկոհոլի ազդեցության տակ Sea World-ում լողացել են դելֆինների հետ, ինչը օրենքի խախտում չէ, ապա որոշել պինգվինին իրենց հետ տանել: Միայն առավոտյան են նրանք հասկացել, թե ինչ են արել և մտադրվել են պինգվինին բաց թողնել մոտակա ջրանցքում:Պինգվինասերները գուցե այդպես էլ չբռնվեին, եթե իրենց  «քաջագործության» մասին նյութեր չտարածեին Facebook սոցկայքում: Հենց այստեղից է աղմուկ բարձրացել ու հասել իրավապահներին:



Կենդանին վերադարձվել է Sea World զվարճանքների համալիր: Մասնագետներն ասում են, որ նա իրեն վատ չի զգում: