Քանդվել է ամենակայուն ամուսնությունը

Քանդվել է ամենակայուն ամուսնությունը
Կրիաներ Բիբին եւ Պոլդին ողջ կյանքը միասին են անցկացրել` նրանք կողք-կողքի են մեծացել, ապա` ընտանիք կազմել: Նրանց «ամուսնությունը» տեւել է 115 տարի, ինչից հետո զույգը «որոշել է» բաժանվել: Ինչպես պատմել են կենդանաբանական այգու ներկայացուցիչները, որտեղ ապրում են կրիաները, վերջերս իրենք սկսել են նկատել, որ զույգը մեկը մյուսին ուշադրություն չի դարձնում եւ չի ցանկանում շփվել: Էգը` Բիբին, առաջինն է բաժանվելու տրամադրություններ ունի:



Նա հարձակվել է Պոլդիի վրա, կծոտել նրան: Այգու աշխատակիցներն ամեն կերպ փորձել են նրանց վերամիավորել, սակայն կրիաներն անընդհատ հարձակվել են իրար վրա, ինչից հետո նրանց ստիպված բաժանել են: