«Փչացած» ու «տրուսիկով» վազող դերասանական սերունդ...

«Փչացած» ու «տրուսիկով» վազող դերասանական սերունդ...
Դրամատիկական թատրոնի դերասան, գրող Հովհաննես Թեքգյոզյանն իր էջում գրում է. «Դերասանի մի տեսակ կա, որը տիպիկ հայկական սերիալային է, այսինքն` զրկված է մարդկային գծերից եւ հանուն սերիալում նկարահանվելու, փողոցում մատնացույց լինելու եւ բեմում տրուսիկով վազվզելու՝ պատրաստ է գնալ-գալ բոլորի վրայով եւ կտրել բոլորի, անգամ իր բարերարների ձեռքերը...»: Դավիթ Վարդազարյանն ավելացնում է. «Ցավոք, իրականում մեր թատրոնի դերասանների մեծ մասի տեղը հենց սերիալներն են: Թող էնտեղ էլ տրուսիկով վազվզեն իրար հետեւից: Բեմում տեղ արած շատ-շատերը, այդ թվում՝ նաեւ անվանի, իրականում մաքուր սերիալային ապրանք են, իսկ ոչ կոմպետենտ մամուլը կամ իրանց ուժեղ մտավորականների տեղ դրածները ողբում են դրանց սերիալային անկումը, այնինչ էդ շատ ճիշտ իրանց տեղն ա. պետք ա վաղուց էնտեղ լինեին...»:



Հովհաննես Թեգյոզյանն էլ կարծում է, որ իր սերնդի դերասաններն ամենափչացածն են. «Գիտես, իմ ճանաչած դերասանական սերնդից ամենափչացածը մեր սերունդն է: Ցավոք»: