Ազգասերի եղբոր թոռ Բազմասերը անունն իր թոռանը չի տա

Ազգասերի եղբոր թոռ Բազմասերը անունն իր թոռանը չի տա
ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանին, որը ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբոր որդին է, մեր թղթակիցը հարցրել է՝ չե՞ք նեղվում Ձեր անունից: «Չէ, չեմ նեղվում, բայց իմ թոռան անունը երբեք Բազմասեր չեմ դնի: Սաղ հարցնում են` ինչո՞ւ է անունդ Բազմասեր: Անունս հայրս է դրել` պապիս անունն է»: «Երեւի Ձեր պապը բազում սերեր է ունեցել՝ դրա՞ համար»: «ՉԷ՜, ոչ մի սեռական հակումի մասին խոսք լինել չի կարող. նա շատ լավ սպորտսմեն է եղել. էն ժամանակ պարզապես մոդա էր էդպիսի անուններ դնելը. Բազմասեր, պապիս եղբոր անունն էլ Ազգասեր էր»: