«Հրապարակի» ընթերցողների կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի Ռամիլ Սաֆարովի հերոսացումը Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու եւ մեզ համար նպաստավոր համաձայնության հասնելու համար

«Հրապարակի» ընթերցողների կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի Ռամիլ Սաֆարովի հերոսացումը Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու եւ մեզ համար նպաստավոր համաձայնության հասնելու համար
Հաշվի առնելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու, ապա՝ ներելու եւ հերոսին վայել տուրքեր մատուցելու շուրջ ողջ աղմուկը, «Հրապարակ» օրաթերթն իր www.hraparak.am կայքում ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին. «Ինչ պետք է անի Հայաստանը մարդասպան Ռամիլ Սաֆարովի շուրջ վերջին զարգացումներից հետո»: Հարցմանը մասնակցել է 560 մարդ:



Մեծամասնությունը ՝ (47%, կամ 260 ձայն) ասել է, որ Հայաստանն «այս դեպքը պետք է օգտագործի Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու եւ մեզ համար նպաստավոր համաձայնության հասնելու համար: 20 տոկոսը կամ 120 ընթերցող կարծում է. որ մենք պետք է դիվանագիտական քաղաքականությունը վերանայենք , որ նման դեպքերն այլեւս չկրկնվեն: Մոտ նույնքան մարդ՝ 19 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով պայքարի, որ Սաֆարովը կրկին հայտնվի բանտում: 14 տոկոսը կամ 80 մարդու կարծիքով էլ Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցով որեւէ բանակցությունից քանի դեռ մարդասպանն ազատության մեջ է: