Գրառում ԱԱԾ կանչելու առիթով

Գրառում ԱԱԾ կանչելու առիթով
ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար  Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ից  ստացել է  հարցաքննվելու ծանուցագիր: Այդ առիթով նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. 



«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:



Այս ոտնձգություննները ոչ թե իմ, այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:



Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»,- գրել է Օսկանյանը: