Երգչուհի Լիլուն և իր ընկերը չեն ենթարկվել ոստիկաններին

Երգչուհի Լիլուն և իր ընկերը չեն ենթարկվել ոստիկաններին
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին (երգչուհի Լիլուն` Լիլիթ Ղուկասյանը) և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝  մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:



Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: