«Ժառանգությունն» ընդդեմ «ԿԳԲ-ի պադվալների»

«Ժառանգությունն» ընդդեմ «ԿԳԲ-ի պադվալների»
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, ուր ասվում է.



«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն պարտավոր է ապահովել անձի, հասարակության ու պետության անվտանգությունը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից:



Այս կառույցը, որի հապավումը ԱԱԾ է մեր հասարակության կողմից, ոչ թե ընկալվում է որպես իրավապահ առաքելությամբ առաջնորդվող կառույց, այլ խորհրդանշում է ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշը:



ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի լայն հանրության կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց, և, իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս, առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն: Մեր հասարակությունում այս ազատազրկման վայրը անվանում են, որպես «ԿԳԲ-ի պադվալներ»:



Շուրջ 20 տարի է անցել խորհրդային բռնապետական կառավարման մոդելի մեր պաշտոնական հրաժարումից, սակայն դեռ բավականին քանակությամբ կառավարման արատավոր միջոցներ գործում են: Այս միջոցներից մեկն էլ տխրահրչակ ԱԱԾ-ի «ԿԳԲ-ի պադվալներ են»:



Այս "պադվալներում" ազատազրկված են եղել մեր ազգի բազմաթիվ արժանավոր զավակներ, ինչպիսիք են Գարեգին Նժդեհը, Եղիշե Չարենցը, Աքսել Բակունցը և ուրիշներ, ինչպես նաև մեր օրերի բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ:



Այս կառույցը նաև ժաամանակին ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Սակայն իր ղեկավարման տարիներին ձեռնամուխ չի եղել այս արատավոր` բռանապետություն խորհրդանշող կառույցի վերացմանը:



Այսօր Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի Հանրապետության գործող նախագահ անկասկած ունի բոլոր հնարավությունները վերջապես մեր քաղաքի կենտրոնից վերացնել ազատազրկման այս սարսափազդու բնակատեղին և, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք ապրում ենք այնպիսի համակարգում, որտեղ յուրաքանչյուր մարդ ապահովագրված չէ ԱԱԾ-ի ոտնձգություններից, այդ թվում նաև ես և Սերժ Սարգսյանը, հորդորում եմ վերջապես գոծադիր իշխանության առաջին դեմքի պաշտոնավարման ավարտին ազատագրել Երևանի կենտրոնը բռնապետություն խորհրդանշող այս կառույցից և տեղը հիմնադրել, օրինակ, Պատմության թանգարան, որը կպատմի ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշի կատարած հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին»: