Հայաստանն ու Ղարաբաղը կմասնակցեն Լոնդոնի «World Travel Market» ցուցահանդեսին

Հայաստանն ու Ղարաբաղը կմասնակցեն Լոնդոնի «World Travel Market» ցուցահանդեսին
Նոյեմբերի 5-8-ը Լոնդոնում տեղի կունենա միջազգային զբոսաշրջային «World Travel Market» ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնեն Ազգային մրցունակության հիմնադրամն ու 11 զբոսաշրջային ընկերություն: Հայաստանի տաղավարում ներկայացված կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:



 



Ենթադրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 189 երկրի ավելի քան 5000 ընկերություն:



 



Ադրբեջանի իշխանություններին դուր չի եկել Ղարաբաղի մասնակցության փաստն ու աբրբեջանցիները հերթական անգամ աղմկում են միջազգային հերթական հավաքում Ղարաբաղի հերթական մասնակցության դեմ: «Մարիոնետային այս միավորը առիթը բաց չի թողնում միջազգային հանրության շփումներում սադրանքների դիմելու համար»,- վստահ են ադրբեջանցիները: