Թունավորման դեպքեր եւ բոլորն էլ՝ լոգարանում

Թունավորման դեպքեր եւ բոլորն էլ՝ լոգարանում
Այսօր՝ ժամը 00.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ռոստովյան փողոցի 36 շենքի թիվ 2 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը, 1940 թ. ծնված Մարտին Թադևոսյանը և 1959 թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են բնակարանում` լողանալուց հետո:



Նախորդ օրը՝ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982 թ. ծնված Գոհար Պետրոսյանը և 2010 թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, նշված բնակարանում, լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել է և դիմել են հիվանդանոց:



Նույն օրը՝ ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1983 թ. ծնված Լուսինե Խաչատրյանը, 2006 թ. ծնված Մարի Խաչատրյանը և 2006 թ. ծնված Մանե  Խաչատրյանը:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տան լոգարանում լողանալու ժամանակ գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Բոլոր երեք դեպքերում կատարվում է քննություն: