Բացվել է շոկոլադի 8-րդ տոնավաճառը

Բացվել է շոկոլադի 8-րդ տոնավաճառը
Մեկ եվրո անվանական արժեքով շոկոլադե հսկա սալիկը դարձել է նոյեմբերի 14-18 իտալական Բոլոնե քաղաքում անցկացվող շոկոլադի 8-րդ Cioccoshow տոնավաճառի գլխավոր հերոսն ու հայտնվել «Գինեսի ռեկորդների գրքում»:



 



Այս քաղցր «դրամը» կշռում է 640 կգ, տրամագիծը՝ 1,955 մետր, բարձրությունը՝ 17 սմ: Այս սալիկի 80 տոկոսը դոմինիկյան, իսկ մնացած 20 տոկոսը՝ պերուական շոկոլադ է:



 



Շոկոլադի  Cioccoshow տոնավաճառն աչքի է ընկնում ներկայացված տեսականու յուօրինակությամբ: Անցած տարի տոնավաճառում ներկայացվել է աշխարհի ամենաերկար շոկոլադը, որը վաճառվել է 216 հազար եվրոյով: Տոնավաճառից ստացված եկամուտը ուղղվում է բարեգործական նպատակների: Այս տարի այն կտրամադրվի Բոլոնեյի հարակից տարածքում այս տարվա մայիսին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: