«ԱՄՆ-ն համառ ջանքեր կգործադրի խաղաղ կարգավորման գործընթացում». Բրադկե

«ԱՄՆ-ն համառ ջանքեր կգործադրի խաղաղ կարգավորման գործընթացում». Բրադկե
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շուրջ 1.5 ժամանոց հանդիպումից հետո համանախագահները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն իր խոսքում նշել է, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԱՄՆ-ն նույնպես բավականին համառ ջանքեր կգործադրի, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացում շոշափելի արդյունք լինի։

«Ամեն ինչ կանենք, որպեսզի սերտ համագործակցենք մեր գործընկերների, հատկապես` ՌԴ-ի հետ»,-նշել է նա: